Վաճառե՞լ Ռոնալդուին, երբե՛ք. «Ռեալ»-ի նախագահ
Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Անգլիա Իսպանիայում հարկերը չվճարելու հետ կապված մեղադրանքների պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Calcio Mercato»-ին:
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ երբեք չի համաձայնի Կրիշտիանո Ռոնալդուին վաճառելու մտքի հետ:
«Վաճառել Ռոնալդուի՞ն: Երբե՛ք: Ես դա չեմ անի, նույնիսկ եթե ինձ ոսկիներ տան այնքան, ինչքան նրա մարմինն է կշռում: Միայն մեծ ֆուտբոլիստներն են նման մեծ ամբոխներ հավաքում»,- նշել է Պերեսը: