Լեհաստանում շրջող Սաակաշվիլիին 11 տարվա ազատազրկում է սպասվում
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և արդեն այդ երկու երկրների նախկին քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ կպայքարի ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելու և ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու համար: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Իհարկե, ներկայիս իշխանությունները բացահայտ կերպով դա չեն ցանկանում, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կարծես օրերս նրան է փնտրել Լեհաստան-Ուկրաինա սահմանին:
Սաակաշվիլիին շատ սպասում են իր հայրենիքում: Վրաստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ նախկին նախագահին 11 տարվա ազատազրկում է սպասվում, եթե դատարանը մեղադրական եզրակացությունը ներկայացնի: