ԿԺԴՀ-ն մերժել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունները կարգավորելու առաջարկը
Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն Մանիլում հանդիպել է հարավկորեացի գործընկեր Կան Գյոն Հվայի հետ և մերժել է երկու երկրների հարաբերությունները կարգավորելու՝ Սեուլի առաջարկը: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը՝ հղում տալով «Yonhap»-ին:
Գործակալության տեղեկությամբ՝ 2 երկրների նախարարների հանդիպումը կայացել է Հարավասիական սամմիթի և Անվտանգության հարցով տարածաշրջանային ֆորումի անդամ երկրերի տարածաշրջանային նախարարական հանդիպումների շրջանակում:
«Հարավային կողմին անկեղծությունն է պակասում»,- հայտնել է հյուսիսկորեացի նախարարը: Վերջինս այսպես է մեկնաբանել Կան Գյոն Հվայի կոչը՝ դրականորեն պատասխանել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինի նախաձեռնություններին:
Ավելի վաղ Հարվային Կորեայի իշխանությունները ԿԺԴՀ-ին առաջարկել էին բանակցություններ վարել Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելու համար: