Չի հիշի, որ ինքը վարորդ է. բոլորիդ Հանրապետականն էլ է շատ, ձեզ ավելի վատ ղեկավար պիտի լիներ
Երևան-Սևան միջպետական ճանապարհին պռոբկա էր ու տեսնեիք՝ ինչ էր կատարվում։ Քիչ էր մնում իջնեի ու գոռայի, որ բոլորիդ Հանրապետականն էլ է շատ, ձեզ ավելի վատ ղեկավար պիտի լիներ։
Ամոթ աբուռ չկա, ոչ մեկ մի վարկյան օրենք չի պահի, չի սպասի, չի զիջի, չի հիշի, որ ինքը վարորդ է։ Ով ոնց ուզում քշում էր, ով ինչ ուզում անում էր ու նենց էին անում այդ ամենը ոնց որ Երևան իրանց սեղանները քցած սպասում էին ու եթե 10 րոպե ուշ տեղ հասնեն, սոված են մնալու։ Մեր գլխավոր խնդիրը մենք ենք:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք