Մերկ տղամարդը Ուսեյն Բոլտից առաջ վազել է մարզադաշտով (տեսանյութ)
Ուսեյն Բոլտի վազքից առաջ Լոնդոնում թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության շրջանակում մարզադաշտ է վազել մի մերկ տղամարդ: Կարգուկանոնը խախտողից առաջ են անցել անվտանգության ծառայության աշխատակիցները և նրան հեռացրել են մարզադաշտից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տղամարդու նման վարքի մոտիվները չեն հաղորդվել, սակայն նրա կրծքավանդակին հնարավոր էր տեսնել «Peace» և «Love» գրությունները՝ խաղաղություն և սեր:
Հիշեցնենք, որ առաջնությունն ընթանում է օգոստոսի 4-ից 13-ը Լոնդոնում: Վերջնակետը Ուսեյն Բոլտը կդնի օգոստոսի 12-ին: