Ինչպես է ոստիկանապետի որդին «Passat»-ով մեծ արագությամբ սլանում մայրուղով` դառնալով ողբերգական ավտովթարի պատճառ (տեսանյութ)
Shamshyan.com-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ ВАЗ 2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Սարգսյանը սահմանված արագությամբ ճանապարհի թույլատրելի հատվածով երթևեկում է, իսկ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանը մեծ արագությամբ Volkswagen Passat մակնիշի 99 ՍՏ 399 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակից դեպի Երևան ընթանալիս բախվում է Niva-ին: