Ասադն ազատագրեց Ալ-Սուհնան. Ճանապարհը դեպի Դեր-Զոր բաց է
Սիրիական ընդդիմության հետ կապ ունեցող ԶԼՄ-ները ուրախալի լուրեր են հաղորդում Սիրիայից: Կառավարական ուժերին հաջողվել է «ԻՊ»-ի ահաբեկիչներից ազատագրել Սիրիյաի կենտրոնում գտնվող Ալ-Սուհնա բնակավայրը, որի արդյունքում ճանապարհը դեպի Դեր-Զոր բացվում է:
Ալ-Սուհնան վերջին խոշոր բնակավայրն էր, որն ազատագրվեց սիրիական կառավարական ուժերի կողմից Հոմս նահանգում:
Ասադի բանակին հաև հաջողվել է բավական առաջ գնալ նաև երկրի հյուսիսում՝ Ռաքքա նահանգում,որտեղ կառավարական բանակն այժմ գնտվում է Մադան քաղաքից 4 կմ հեռավորության վրա:
Հիշեցնեմ, որ Դեր-Զոր քաղաքի որոշ մասը և ռազմական օդանավակայանը վերահսկվում են կառավարական ուժերի կողմից, որոնք 2014 թ-ի սեպտեմբերից գտնվում են շրջափակման մեջ:
Գագիկ Նամբարյան. Ֆեյսբուք: