Արայիկ Խանդոյանը լսողության խնդիր ունի, ծեծից հետո ականջում արյան հետքեր կան. Tert.am
Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ծեծի ենթարկված՝ ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից Արայիկ Խանդոյանը լսողության խնդիր ունի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Խանդոյանի աջ ականջում արյան հետքեր կան, արյուն է հոսում, անգամ լսողության խնդիր ունի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետն ինձ ասաց, որ գրություն են ուղարկել քրեական հիմնարկի վարչություն՝ պետպատվերով բուժում նշանակելու համար, որովհետև Խանդոյանը համապատասխան զննություն պետք է անցնի»,-պաշտպանը:
Արայիկ Պապիկյանը հավելեց, որ այն, որ Խանդոյանը լսողության խնդիր ունի հունիսի 28-ից հետո արձանագրվել է միայն օգոստոսի 3-ին։ «Այդ հարցը տևական ժամանակ է մենք բարձրացնում էինք, վերջապես արձանագրվեց», շարունակեց Պապիկյանը:
Մանրամասները՝ այստեղ.