Խոշոր վթար Արարատի մարզում. 6 վիրավորներից 3-ը մանկահասակ երեխաներ են
«Shamshyan.com»-ը գրում է. երեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Հովտաշեն-Մխչան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Հովտաշեն գյուղի բնակիչ, 55-ամյա Գարուշ Սարգսյանի վարած «ВАЗ 2105» մակնիշի 04 ՕՕ 142 համարանիշի և Մխչան գյուղի բնակիչ, 30-ամյա Ռոման Պողոսյանի վարած «Opel Vectra» մակնիշի 34 MC 969 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով Ռ. Պողոսյանը, Գ. Սարգսյանը և վերջինիս ուղևոր, Մրգավետ գյուղի բնակիչ Արմեն Ավեստիսյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Մրգավետ գյուղի բնակիչներ, 3-ամյա Անահիտ Ավետիսյանը, 1-ամյա Էլեն Ավետիսյանը և 7-ամյա Արայիկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Սարգսյանը աշխատում է «Գրանտ Տոբակո» ընկերությունում, իսկ Ռ. Պողոսյանը՝ «Յուքոմ» ընկերությունում:
Մանրամասները՝ այստեղ.