Ադրբեջանում դատում են հայկական արմատներով քաղաքացու
Բաքվի վերաքննիչ դատարանը սկսել է լսումները արմատներով հայ ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովի դատի բողոքարկման վերաբերյալ:
Բաքվի դատարանի որոշմամբ Մարատը դատապարտվել է 8 տարի ազատազրկման 234.4.3 հոդվածով՝ անօրինական կերպով թմրանյութ ձեռք բերելու, օգտագործելու և վաճառելու համար:
Մեկ տարի առաջ հուլիսի 28-ին Բաքվի օրինապահների կողմից ձերբակալվեց Մարատ Ուելդանովը: Մարատի քույրը ՝ Մարիաննա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը ձերբակալել են հայկական արմատներ ունենելու պատճառով և Մարատը ոչ մի կապ չունի այդ հոդվածի հետ:
Դատարանի որոշումը վերանայելու համար նախատեսված նիստը նշանակվել է օգոստոսի 9-ին: Սակայն Բաքվի արդարադատությունը անկասկած կմերժի Մարատի պահանջները ու խափանման միջոցը կմնա նույնը:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: