Իտալիայում առևանգել են բրիտանացի մոդելին և փորձել վաճառել
Ծագումով լեհ Լուկաշ Հերբանը Միլանում առևանգել է քսանամյա բրիտանացի մոդելին և փորձել վաճառել նրան: Այս մասին գրում է «Daily Mail»-ը՝ հղում տալով տեղի ոստիկանության տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ Հերբան աղջկան թմրանյութեր է տվել և առևանգված պահել մոտ մեկ շաբաթ: Նրա համար Հերբան սահմանել է 300 հազար եվրոյի չափով գին: Իմանալով, որ մոդելը երկու տարեկան մանկահասակ երեխա ունի, ցանկացել է ազատ արձակել նրան և այդ ժամանակ էլ ձերբակալվել է:
Հերբան խոստովանել է կատարած հանցանքը և կալանավորվել: