Թրամփն անհավասար պայմաններում պարտվում է ամերիկյան քաղաքականությանը
ԱՄՆ սենատը արգելել է նախագահ Դոնալդ Թրամփին որոշումներ ընդունել այն ժամանակ,երբ Սենատը կգտնվի արձակուրդում։ Այսինքն այսքանով շարունակվում է նախագահի ու կառավարող էլիտայի այլ սուբյեկտների միջև հակամարտությունը,որը սկիզբ դրվեց Թրամփի նախագահ դառնալուց հետո։
Աշխարհաքաղաքական այս փուլում ԱՄՆ ներքին քաղաքականության ճգնաժամի պատճառը Դոնալդ Թրամփի ու էսթաբլիշմենթի միջև տարաձայնություններն են ու գլխավորը՝ Ռուսաստանի նկատմամբ որդեգրված քաղաքականությունը։ Թրամփը ռուսներին չի դիտարկում այնպիսի չարիք,ինչպիսին նրան դիրատրկում է էլիտայի մեծամասնությունն ու մանսավորապես թե հանրապետական թե դեմոկրատ կուսակցականները։
Թե ինչքան սա կշարունակվի, դժվար է ասել, սակայն աստիճանաբար մեկուսացնելով Թրամփին,կառավարող շրջանակները,օրենսդիր մարմինը,կոնգրեսն ու սենատը աստիճանաբար մոտեցնում են նախագահին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը։ Ամերիկայի պատմության ընթացքում դեռևս չի գրանցվել այդպիսի դեպք,երբ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար օրենսդիր մարմինը իմպիչմենտի գործընթաց սկսի։ Այսպիսով,առայժմ Դոնալդ Թրամփը հիրավի անհավասար պայմաններում պարտվում է ամերիկյան քաղաքականությանը,որը թեպետ ձանձրալի է հանրության համար,սակայն բավականին կարծրացած կառավարող սուբյեկտների մեջ։
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք: