Ադրբեջանում հասարակական տրանսպորտից օգտվում են նաև ոչխարները (լուսանկար)
Ադրբեջանում ուղևորը ավտոբուսով գառնուկի է տեղափոխել: Այս մասին գրում է «Vesti.az»-ը:
Լրատվամիջոցը գրում է, որ օրերս Բաքվի 128 համարի երթուղայինում գտնվող ուղևորներին ընկերակցել է գառնուկը:
«Բաքվի բնակիչներին վաղուց արդեն չի զարմացնում, որ նույնիսկ մայրաքաղաքում մայթերի և սիզամարգերի վրա կարող են ոչխարներ, կովեր և այլ տնային կենդանիներ արածել: Դա էկզոտիկա է:
Բայց ինչ-որ մեկը մտածել է, որ ոչխարներին բավարար ուշադրություն չեն հատկացնում և փորձել է վերականգնել պատմական «արդարությունը»»,- վրդովվել է հրապարակման հեղինակը:
Ուշագրավն այն է, որ երբ մյուս ուղևորները վրդովվել են և սկսել են բողոքել, գոռնուկին երթուղային բարձրացրած մարդը հանգիստ տոնով պատասխանել է. «Ի՞նչ արտասովոր բան կա, եղածը ոչխար է»: