Հայտնի է հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետների երկարաձգման արգելքի մասին որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում, համաձայն որի հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները այևս չեն երկարաձգվելու: Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար:
ՀՀ կառավարության որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում:
Այն ուժի մեջ է մտնելու 12.08.2017թ.-ից:
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը: