Նոր մանրամասներ՝ դավթաշենցի երիտասարդների և ողբերգական պայթյունի մասին
Նախօրեին Դավթաշենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր 20-ամյա երիտասարդի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
«Արմենիա» ԲԿ տեղափոխված Աշոտ Եփրեմյանը դեռևս գիտակցություն չունի: Միացված է արհեստական շնչառության ապարատին:
Ինչպես հայտնում են Քնչական կոմիտեից՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
«Operativ.am»-ի տեղեկություններով՝ Աշոտ Եփրեմյանը պայթյունի հետևանքով մահացած 32-ամյա Նիկոլայ Եփրեմյանի զարմիկն է՝ եղբոր որդին: