Կստեղծվի «Թվային Հայաստան» հիմնադրամ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, կառավարության հերթական նիստում ընդունված որոշմամբ՝ էլեկտրոնային պետական ծառայությունների զարգացմանը նպաստելու համար կստեղծվի «Թվային Հայաստան» հիմնադրամ:
Հիմնադրամը կաջակցի պետական կառավարման բոլոր ոլորտներում թվային տեխնոլոգիաների կիրառմանը՝ ինչպես պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, այնպես էլ մասնավոր հատվածին աջակցելու համար: