Պորտուգալիայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս խփել է հանգստացողներին. 2 մարդ մահացել է (տեսանյութ)
Պորտուգալիայի Կոստա դե Կապրիկա լողափին թեթև շարժիչով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ափին վայրէջք կատարելիս, որտեղ հանգստացողներ են եղել, ինքնաթիռը խփել է 56-ամյա տղամարդուն և 8-ամյա աղջկան: Նրանք մահացել են: Եվս մի կին վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է «TVI24»-ը:
Ինքնաթիռը թռիչքը սկսել էր ոչ հեռու գտնվող աերոդրոմից: Թռիչքի մեկնարկից հինգ րոպե անց օդաչուն հաղորդել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին և որոշում ընդունել հարկադրված վայրէջք կատարելու մասին: