Դավթաշենում պայթյունից վիրավորված 20-ամյա երիտասարդը գիտակցության չի գալիս
Նախօրեին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր 20-ամյա երիտասարդի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Ինչպես հայտնում են «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ 20-ամյա Աշոտ Եփրեմյանը դեռևս գիտակցություն չունի: Միացված է արհեստական շնչառության ապարատին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունը երկու երիտասարդների կողմից արկի գլխիկը սղոցելու հետևանքով էր տեղի ունեցել: Տուժել էին 2 երիտասարդ՝ 32 և 20 տարեկան: Նրանցից մեկը՝ 32-ամյա Նիկոլայ Եփրեմյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր: