Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ճապոնիայի կառավարության կազմում վերադասավորումներից առաջ, որն անց է կացնելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, երկրի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Կառավարության նոր կազմի մասին կհայտարարվի մոտակա ժամերի ընթացքում:
Ճապոնիայի կառավարության հրաժարական տալն ամբողջ կազմով գործընթաց է, որն անհրաժեշտ է կառավարության կազմում վերադասավորումներ անելու համար:
Ճապոնական լրատվամիջոցների տվյալներով՝ Սինձո Աբեն նախատեսում է փոփոխել նախարարների կեսից ավելիին, այդ թվում՝ պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին: