Վիտո՛, դու խախտեցիր նաև աստվածային կանոնները․ Պավլիկ Մանուկյանը՝ Վիտալի Բալասանյանին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը նամակ է հղել՝ դիմելով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին։
Նամակի մեջ ասվում է. «Մեկ գայլացած շունն ավելի վտանգավոր է, քան գայլերի ոհմակը կամ Իսմիլ խաթունն իրեն ծծեր հանեց՝ առաջ վազեց … Վիտո՛, մարդկային նորմերը խախտելուց զատ, դու խախտեցիր նաև Աստվածային կանոնները»:
Պավլիկ Մանուկյանը հավելում է. «Լավ իմացի՛ր, քո քիրվաների «տուն-տեղը» Քուրի ձախ ափին է: Իսկ մեր տղաները հենց ձեր քիրվայական խաղերի զոհը դարձան (ինքդ խոստովանեցիր):Ազգի ցավերի բալասանը լինելու իմ հորդորին ականջալուր չեղար, հիմա լսիր խորհուրդս. անցի՛ր Քուրի ձախ ափը, քեզ քո քիրվաները «գրկաբաց» կընդունեն:
Քառսուն գազ հորի միջից, Քառսուն ջաղացի քարի տակից, Միշտ Սասնա Ծուռ՝ Պավել Ռազմիկի Մանուկյան»։