Մեկ ամսով կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը
Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: