Ադրբեջանցի կինը վիրավորել և այրել է ամուսնուն
Ալանիայում ադրբեջանցի կինն այրել է Իրանի քաղաքացի հանդիսացող ամուսնուն: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ալանիայի զբոսաշրջային համալիրում 23:30-ին դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանության աշխատակիցները: Նշվում է, որ կինը սկզբում վիրավորել է ամուսնուն շշով, այնուհետև հրդեհել իրենց կողմից վարձակալած հյուրանոցի համարը:
Հաղորդվում է, որ կինը հաճախ է ամուսնու կողմից բռնության ենթարկվել:
Կնոջը ձերբակալել են: