Չինական էժանագին սմարթֆոններում հայտնաբերել է վնասակար ծրագիր, որը կարող է մուտք գործել ցանկացած հավելվածի տվյալներ
«Dr. Web» ընկերության մասնագետները չինական էժանագին սմարթֆոններում հայտնաբերել են նախապես տեղադրված «Triada» վնասակար ծրագրային ապահովումը։ Այս պահի դրությամբ վնասակար ԾԱ-ն հաջողվել է գտնել Leagoo ու Nomu սարքերի վրա: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն հղում տալով «SecurityWeek»-ին։
««Triada»-ն գրադարանի ելման կոդի մեջ է։ Կարելի է ենթադրել, որ դրա համար մեղավոր են անբարեխիղճ գործընկերները, որոնք սարքի համար ծրագրեր են մշակել»,- ասել են մասնագետները։
Վնասակար ծրագրային ապահովումը կարող է գաղտնի գործարկել այլ վնասակար մոդուլներ, իսկ դրա «Zygote»-ը մշտապես ակտիվ է սմարթֆոնի աշխատանքի ժամանակ։ Բացի դրանից «Triada» –ն կարող է մուտք գործել սարքով գործարկվող ցանկացած հավելվածի տվյալներ։
Ճշգրտում են, որ վիրուսը տեղադրված է այն սմարթֆոնների վրա, որոնց գինը չի գերազանցում 100 դոլարը։ Դրանցից են Leagoo M5 Plus, Leagoo M8, Nomu S10 ու Nomu S20 սմարթֆոնները։