«Արի տուն» ծրագրին մասնակցող ստամբուլահայ երեխաները վերադարձել են Թուրքիա՝ իրենց հանդեպ խտրական վերաբերմունքի պատճառով. Tert.am
Հայաստանում այս օրերին շարունակվում է Սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող և այս տարվա հունիսից մեկնարկած «Արի տուն» ամառային ծրագիրը, որն, ինչպես պարզվում է, այս անգամ այդքան էլ հարթ չի ընթանում:
Օրերս հայտնի է դարձել, որ ծրագրին մասնակցող Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները լքել են «Արի տուն»-ն ու վերադարձել Ստամբուլ:
Tert.am-ը կապ հաստատեց ստամբուլյան թիմի ղեկավար Ղազար Սաբունջուի հետ, ով հաստատեց պոլսահայ երեխաների՝ Հայաստանում խտրական վերաբերմունքի ու ազգային հողի վրա վիրավորանքների արժանանալու և Ստամբուլ վերադառնալու մասին լուրերը:
«Երեխաների միջև ծագած վեճն ամբողջովին մանկական, անհարկի թեմաների շուրջ է եղել, որը կարելի էր հարթել համապատասխան ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչը չի արվել կազմակերպիչների կողմից: Մեր խնդիրն ու հեռանալու պատճառը ոչ թե մեզ հետ վիճած մասնակիցներն են, այլ Սփյուռքի նախարարության, չնայած մեր բոլոր զգուշացումներին, անտարբեր ու կողմնակալ մնալու փաստը», -հայտնեց Ստամբուլի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն:
Մանրամասները՝ այստեղ: