Արտակարգ դեպք Ջերմուկում. «Օլիմպիա» հյուրանոցի բակից գողացել են Lexus մակնիշի ավտոմեքենան, այն հայտնաբերվել է ամբողջովին թալանված
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստսցվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք հափշտակել են լուսարձակները, կողային հայելիները, «շիթը», նավիգատորը և այլ ավտոպահեստամասեր։
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 3ա շենքի բնակիչ՝ 67-ամյա Գեղամ Պետրոսյանի անվամբ։
Մանրամասները՝ այստեղ: