«Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանին դատի են տվել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: Հայցը գտնվում է Արաբկիր և Քանաքեռ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Արթուր Ստեփանյանը։
Օրերս բավարարվել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, որով Գոհար Հարությունյանին արգելվել է ցանկացած ձևով «Միսս Հայաստան» ապրանքային նշանի օգտագործումը, ինչպես նաև «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը:
Իսկ մրցույթի եզրափակիչը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին, և արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքները արվել էին, մոդելներից հայտերը ընդունվել էին»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: