«Մազալու դեպքեր 911-ում». հոտն ու քիթը
«911» ծառայություն ահազանգ է ստացվում, որ քաղաքացին Ազատության պողոտայից քաղաքի կենտրոն գնալու ճանապարհին տհաճ հոտ է զգում:
Ահազանգը փոխանցվում է կոմունալ ծառայություններին, ինչպես նաև գազի վթարային ծառայությանը:
Կոմունալ ծառայությունից հետզանգ են կատարում և փորձում ճշտել ահազանգողի գտնվելու վայրը և այլ մանրամասներ:
Մի քանի րոպե անց կոմունալ ծառայության աշխատակիցը զանգահարում է «911» և հայտնում, որ իրենք ևս կապվել են ահազանգող քաղաքացու հետ, և վերջինս ասել է, որ հոտն իր քթից է գալիս, այլ` ոչ թե քաղաքից:
Նանա Գնդոյան. Ֆեյսբուք