Ռոնալդուն դատարանում ցուցմունք է տալիս (տեսանյութ)
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Պոսուելո-դե-Ալակրոնի դատարանի նիստին՝ հարկերի չվճարման գործով: 32-ամյա պորտուգալացին ցուցմունքներ է տալիս, որից հետո մամուլի համար հայտարարություն կարվի: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
32-ամյա պորտուգալացին Իսպանիայի իրավապահների կողմից մեղադրվում է 2011-ից 2014 թթ.-ին 14.7 միլիոն եվրոյի չափով հարկից խուսափելու համար:
Նշվում է, որ Ռոնալդուն կարող է մեղավոր ճանաչվել խոշոր չափով հարկերի վճարումից խուսափելու մասին համապատասխան օրենքի միանգամից 3 կետով և կարող է 2 տարվա բանտարկության դատապարտվել: