Ալլա Պուգաչովան վատացել է Բաքվում
Բաքվում ընթացող «Բաքվի տափը» ժշտական փառատոնի շրջանակում Ադրբեջան էր ժամանել նաև խորհրդային և ռուսական էստրադայի «Примадонна» Ալլա Պուգաչովան: Ըստ «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի Ալլա Բորիսովնան Բաքվում վատացել է:
Իրեն նվիրաված երեկոյի ժամանակ երգչուհին պլանավորել էր 7 երգ երգել,սակայն կատարել էր ընդամենը 5-ը: Դրանից առաջ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին պատճառաբանելով,որ շատ հիվանդ է: Իսկ կիրակի օրն, ըստ պարբերականի, ընդհանրապես չի երևացել փառատոնին: «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին հաջողվել է պարզել, որ երգչուհին ընդհանրապես չեղարկել է իր երկրորդ ելույթը՝ճնշման բարձրացման պատճառով և վերջինիս օգնության են հասել բժիշկները, որոնք անընդհատ հերթապահել են փառատոնին:
Մեկ ամիս առաջ, երբ Ալլա Պուգաչովան վատացել էր և հետազոտվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում,բժիշկները վերջինիս թույլ էին տվել մեկնել Լատվիա...
68-ամյա երգչուհին Բաքվում անկեղծացել էր և ասել. «Հանուն «Տափ»-ի ես նույնիսկ ինքնաթիռ եմ նստել, չնայած երկար տարիներ չեն թռչում»: Ասում են, որ երգչուհու վատացման պատճառներից մեկը կարող էր լինել Բաքվում հաստատված սարսափելի շոգը և +40 ջերմաստիճանը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: