«Ինչ ուզում ես՝ կանեմ, ինչ ուզում ես՝ կտամ». Լոռիում բանվորը հարձակվել է հարևանի կնոջ վրա, ծեծելով քարշ տվել այգի, որ բռնաբարի
1in.am-ը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Հայկազ Ծ.-ի գործի դատական քննությունը։
Հայկազը մեղադրվում է համաքաղաքացուհի Գեղեցիկ Վ.-ի (անունը փոխված է) նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով։
Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Ծ.-ն 2016 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում Գեղեցիկ Վ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է վերջինիս պատկանող տան բակ, որտեղ Գեղեցիկի հետ «կենակցելու ձգտումն իրականացնելու նպատակով» փայտով հարվածել է նրա ծոծրակային հատվածին, տեղափոխել է այգի, որտեղ նորից փայտով հարվածել է Գեղեցիկի ուսահոդի շրջանին և օգտվելով նրա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ՝ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը։
Ըստ մեղադրանքի՝ տուժող Գեղեցիկը Հայկազի կողմից իր հետ սեռական հարաբերություն ունենալու «համառ ձգտումն» ընկալել է որպես իր առողջությանը սպառնացող իրական վտանգ և դիմել է խորամանկության։ Նա չի առարկել, չի դիմադրել, միայն համոզել է Հայկազին, որ նրա կամքը կկատարի, «կամովին նրան կտրվի»՝ միասին սուրճ խմելուց հետո»:
Մանրամասները` այստեղ: