«ԻՊ»-ի կրակոցներից մահացել է «Russia Today»-ի թղթակիցը
«RT Arabic»-ի հետ համագործակցող լրագրող Հալեդ ալ Հաթիբը մահացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կրակոցներից: Դեպքը տեղի է ունեցել սիրիական Հոմս նահանգում: Այս մասին գրում է «Russia Today»-ի կայքը:
Լրագրողը մահացել է ահաբեկիչների դեմ գործողությունները լուսաբանելիս Էս-Սուհնայի տարածքում:
Ալ Հաթիբը 22 տարեկան էր, սովորում էր Դամասկոսի համալսարանում:
Նաև հաղորդվում է, որ «RT Arabic» հեռուստաընկերության օպերատորը վնասվածքներ է ստացել Հոմսում «ԻՊ»-ի կրակոցներից: