Կրակոցներ՝ Վանաձորում. ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված «Սամբիստ Վահրամին». Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել:
Տեղում վնասազերծվում է կրակոցներ արձակողը, ով, ինչպես ժողովուրդն է ասում, «մինչև ատամները զինված էր», որին էլ բերման են ենթարկում Ոստիկանության Տարոնի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ:
Քննիչի որոշմամբ Վ. Ալթունյանը ձերբակալվել է:
Մանրամասները՝ այստեղ: