Հակառակորդը Ոսկեվանում կրակել է դաշտում աշխատող կոմբայնի վրա․ News.am
«News.am»-ը գրում է. Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը։
Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։ Նա նշեց, որ հուլիսի 28-ին հակառակորդը կրակել է հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել է թաքնվել թփերի հետեւում և խուսափել հակառակորդի գնդակից։
«Երկու օր ա՝ չենք գնում բերքը հավաքելու, դադարեցրել ենք։ Մոտ 2 հեկտարի չափ տարածություն է, մնացածը հավաքել ենք, մնացել ա դա։ Վերջում էինք թողել այդ տարածքը, որովհետեւ ամենավտանգավորն է»,-ասաց նա։
Մանրամասները՝ այստեղ.