Ավստրալիայում կանխվել է ինքնաթիռում ծրագրված ահաբեկչությունը
Ավստրալիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողությունների արդյունքում բացահայտել է ահաբեկչական խմբի, որը ցանկացել է ինքնաթիռում ահաբեկչություն իրականացնել: Այս մասին գրում է «BBC»-ն:
«Ցանկանում եմ հայտարարել, որ այսօր տեղի է ունեցել խոշոր համատեղ հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում կարողացել ենք կանխել ծրագրված ահաբեկչությունը, որի նպատակն էր ինքնաթիռ ոչնչացնել»,- ասել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Տուրնբուլը:
Ավստրալիայի բոլոր օդանավակայաններում ձեռնարկվել են լրացուցիչ անվտանգության միջոցներ:
Որոնողական աշխատանքների արդյունքում Սիդնեյում 4 կասկածյալներ են ձերբակալվել: