Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլորին Երևանի համաքաղաքային շաբաթօրյակին աջակցության և ակտիվ մասնակցության համար
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հուլիսի 29-ի Երևանի համաքաղաքային շաբաթօրյակին, չնայած ամառային տապին, մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ, կրթօջախների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 14550 քաղաքացի:
Առավել դժվարամատչելի տեղանքների մաքրման համար օգտագործվել է 121 միավոր տարբեր նշամակության տեխնիկա:
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին աջակցության և ակտիվ մասնակցության համար, հույս հայտնելով, որ կգա մի օր, որ Երևան քաղաքում շաբաթօրյակների կարիք չի լինի»