Ստամբուլի բանտից 7 լրագրող և խմբագիր են ազատ արձակվել
Հուլիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի Սիլիվրի բանտից , Ստամբուլի 27-րդ դատարանի որոշմամբ յոթ լրագրող և խմբագիր են ազատ արձակվել:
Ազատ են արձակվել Բուլենտ Ուտկուն, Մուսթաֆա Քեմալ Գյունգորը, Մուսա Քաթը, Կյուրայ Թեքինոզը, Թուրհան Գյունայը, Անդրեր Չելիքը և Հաքան Կարասինիրներին: Մուսա Քաթը հայտարարել է, որ իրենք 9 ամիս բանտում են անցկացրել անօրինական և անհիմն մեղադրանքների պատճառով : Նշեմ , որ լրագրողները և խմբագիրները մեղադրվում էին Գյուլենի ցանցի և PKK-ի հետ կապ ունենալու մեջ:
Մսնավորապես մեղադրվում էին «զինված ահաբեկչական կազմակերպության անդամակցություն» և «զինված ահաբեկչական կազմակերպությանը օգնելու» մեջ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: