Բաքվում սուպերմարկետի հաճախորդին փակել են սառցե խցիկում
Բաքվում սուպերմարկետի հաճախորդին պահել են սառցե խցիկում ընդհուպ գիտակցության կորուստը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Սուպերմարկետի կառավարիչը Բաքվի 37-ամյա բնակիչ Ֆիրուզ Ղահրամանովին և վերջինիս ընկեր Նովրուզ Սադիևին հայտնել է, որ վերջիններս թանկարժեք ածելի են գողացել, և պահանջել է դրա վճարը՝ 750 մանաթ (441 դոլար)՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իրենք գործ կունենան անվտանգության աշխատակիցների հետ:
Հաղորդվում է, որ Սադիևը համաձայնել է՝ հայտնելով, որ տուն կգնա գումարի հետևից, սակայն մի քանի ժամ անց զանգահարել և հայտնել է, որ չի կարողացել անհրաժեշտ գումարը հավաքել:
Այդ ժամանակ կառավարիչն ու պահակները բռնությամբ Ղահրամանովին մտցրել են սառցե խցիկ և այնտեղ պահել մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը: Դրանից հետո նրան պահել են սուպերմարկետի տարածքում մինչև ուշ գիշեր, ինչից հետո բաց են թողել: Ղահրամանովը հայտնել է, որ պատահարի մասին արդեն հայտնել է ոստիկանությանը: