«McLaren» ընկերության նախկին ղեկավարը կարող է ֆիրմայից վերցնել «Ֆորմուլա 1» պատմական մեքենաների հավաքածուն
«McLaren» ընկերության նախկին ղեկավար Ռոն Դեննիդը կարող է ֆիրմայից վերցնել «Ֆորմուլա 1» պատմական մեքենաների հավաքածուն։ Այս մասին գրում է «DeutscheWelle»-ն հղում տալով «Motor»-ին
Աղբյուրի փոխանցմամբ «Մաքլարենը» պետք է Դեննիսին վճարի գրեթե 50 մլն դոլար՝ վաճառված բաժնետոմսերի համար։ Հակառակ դեպքում նրան բաժին կհասնեն 13 ավտոմեքենաներ, որոնց մեծ մասը հաղթել է աշխարհի առաջնությունում։
Ընկերության ղեկավարի պաշտոնից Դենիսի հեռանալու մասին հայտնի էր դարձել դեռ հունիսին։ Նա վաճառել է բաժնետոմսերի իր բաժինը «McLaren Technology Group« ու «McLaren Automotive» ընկերություններին։ Հետագայում պարզվել է, որ Դեննիսի ու մյուս բաժնետերերի միջ և համաձայնագրում նշված է, որ եթե ֆիրման նրան գումարը չվճարի՝ ապա պարտավոր կլինի այդ մեքենաները տալ նրան։