Ամուսնությունների թիվն աճել է Արցախում
Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավել է մոտ 30%-ով(283):
Ամենից շատ ամուսնություններ գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 142 (նախորդ տարի՝ 86), շրջաններից՝ Մարտակերտում՝ 52 (նախորդ տարվա ցուցանիշը՝ 40):