Բիլ Գեյթսը վերանվաճեց աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը
Համաձայն «Forbes»-ի օնլայն-հաշվիչի՝ գործարար Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 89.8 միլիարդ դոլար: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսին հաջողվել է վերադարձնել աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը:
Ավելի վաղ «Forbes»-ը հաղորդել էր, որ աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակն է ստացել «Amazon»-ի գլխավոր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը: Սակայն, Մոսկվայի ժամանակով այսօր ժամը 10:00-ի տվյալներով, նրա կարողություն կազմում է 88.7 միլիարդ դոլար: