Ամենաշքեղն աշխարհում. ներկայացվել է նոր «Rolls-Royce Phantom»-ը
Մի քանի ինտրիգային անոնսներից հետո «Rolls-Royce Motor Cars» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է «Rolls-Royce Phantom VIII» սեդանը: Ութերորդ սերնդի ավտոմեքենան կոչված է ապահովելու «բարձր մակարդակի էլեգանտություն», ինչպես նաև վերադարձնել «աշխարհի ամենաշքեղ մեքենայի» տիտղոսը: Այս մասին գրում է LiveCars.ru-ն:
Ամեն ինչ արվել է նրա համար, որպեսզի հաճախորդներին առաջարկեն «վերահսկման ապշեցուցիչ մակարդակներ»:
Բրիտանական մակնիշի լիմուզինը բնորոշվում է որպես «աշխարհի ամենահանգիստ» մեքենան: Դրա համար ինժեներներն օգտագործել են ավելի քան 130 կիլոգրամի ձայնամեկուսիչ նյութ:
Ութերորդ սերնդի մեքենան արտաքին տեսքի էվոլյուցիոն փոփոխություններ է կրել: Չնայած դրան՝ էքստերիերի դիզայնը ճանաչելի է մնացել: