Արշակունյաց պողոտայիում գազի արտահոսքի առկայության մասին ահազանգ է ստացվել
Հուլիսի 27-ին, ժամը 20:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 3ա շենքի մոտակայքում՝ գազի կարգավորիչ կայանից, առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը: