Բակո Սահակյանի մոտ քննարկվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հարցը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հուլիսի 26-ին, Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի և Մարտակերտի շրջվարչակազմերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ռազմավարական կարևոր այս նախագիծը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: