Ադրբեջանում վարորդը կացնով հարձակվել է ոստիկանական մեքենայի վրա
Բաքվում ճաքնապարհային ոստիկանությունը փորձել է ձերբակալել դիմադրություն ցույց տվող հարբած վարորդին: Այս մասին գրում է «Oxu.Az»-ը՝ հղում տալով «Lent.az»-ին:
«ՎԱԶ -21011»-ի վարորդ Ֆարիդ Շուկուրովը, որի մոտ ակնհայտ հարբածություն է նկատվել, հրաժարվել է բժշկական զննություն անցնելուց:
Երբ ոստիկանները խնդրել են նրան անցնել բժշկական զնություն, նա զայրացել է և դուրս գալով մեքենայից, իր հետ վերցրել է կացին, որով էլ հարձակվել է ոստիկանական մեքենայի վրա:
Ոստիկաններից ոչ ոք չի տուժել: Վարորդին ձերբակալել են: Հարուցվել է քրեկական գործ: Կատարվում է հետաքննություն: