«Տաշիր Կապիտալը» մտադիր է գրավադնել ՀԷՑ-ի 69.9 տոկոսը
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է Կառավարություն և խնդրել է տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:
Կառավարության սույն որոշման նախագծի հավելվածով կհաստատվի ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը և կհանձնարարվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը: