2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում ՃՏՊ-ների թիվը 109-ով ավելացել է. ԱԻՆ
Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը հայտարարեց, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ՃՏՊ-ների թիվը, 2016 թվականի համեմատ, ավելացել է 109-ով, չնայած զոհերի թիվը 6-ով նվազել է:
Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում Հայաստանում 1887 հրդեհ է տեղի ունեցել. 2 մարդ զոհվել է, 26-ը՝ տուժել: Հանրապետությունում ՃՏՊ-ների թիվը կազմել է 1499. 101 մարդ զոհվել է, 2216-ը՝ վիրավորվել:
«Իսկ թունավորման 181 դեպքից 30-ը մահվան ելքով է եղել, 2598 մարդ տուժել է»,- նշեց Խանգելդյանը: