Վրաստանի 3 000 քաղաքացի առանց վիզայի ռեժիմի սահմանումից հետո ԵՄ-ից չի վերադարձել
Վրաստանի շուրջ 3 000 քաղաքացիներ, ովքեր օգտվել են ԵՄ-ի երկրների հետ առանց վիզայի ռեժիմից, սահմանված ժամկետում չեն վերադարձել հայրենիք: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Շալվա Խուցիիշվիլին:
«Վրաստանի 55 000 քաղաքացուց շուրջ 3 000-ը սահմանված ժամկետում եչն վերադարձել: Ընդ որում՝ դա ի նշանակում, որ նրանք միանշանակորեն խախտել են ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը: Նրանք կարող էին գնալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, որոնց և Վրաստանի միջև նույնպես գործում է առանց վիզայի ռեժիմ»,- ասել է Խուցիիշվիլին:
Շենգենյան գոտում Եվրամիության և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմ է գործում 2017 թ.-ի մարտի 28-ից: Վրաստանի քաղաքացիները կարող են Շենգենյան գոտում առանց վիզայի մնալ 90 օր: