Վենեսուելայում ընդդիմությունը հայտնել է բողոքի ցույցերի նպատակը
Վենեսուելայի ընդդիմությունը հայտնել է հաջորդ շաբաթ երկօրյա գործադուլի և բողոքի այլ ակցիաների մասին: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
Հաղորդվում է, որ ցույցերի նպատակը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշումներ գործադրելն է, որպեսզի վերջինս չեղյալ համարի Վենեսուելայի սահմանադրական խորհրդի ընտրությունները, որոնք նախատեսված է անցկացնել հուլիսի 30-ին:
Ին9պես լրագրողներին հայտնել են ընդդիմությունից՝ մասսայական բողոքի ցույցերը կանցկացվեն երկուշաբթիից ուրբաթ, իսկ գործադուլը՝ չորեքշաբթի և հինգշաբթի: