Վրաստանում սելֆի անելիս զբոսաշրջիկ է մահացել
Վրաստանում իսրայելցի զբոսաշրջիկը մահացել է սելիի հետ կապված դժբախտ պատահարի պատճառով: Այս մասին գրում է «interfax.ru»-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` զբոսաշրջիկը փորձել է սելֆի անել Տրուսոյի կիրճի վրայով անցնող գազատար խողովակի վրա կանգնած, սակայն սայթաքել է և ընկել գետը:
Իսրայելցի զբոսաշրջիկի մարմինը հաջողվել է հայտնաբերել միայն մի քանի ժամ անց:
Դեպքի առթիվ Վրաստանում հարուցվել է քրեական գործ: