Բաքվի համալսարանի շենքում հրդեհ է բռնկվել
Բաքվի համալսարանի շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հրդեհը բռնկվել է շենքի սպորտային դահլիճում: Համալսարանը գտնվում է Բաքվի գլխավոր փողոցներից մեկի՝ Զիա Բունյաթովի վրա:
Ներկայումս հրշեջները փորձում են մարել կրակը: